Սուրեն Թովմասյանը հանդիպել է ուսանողների հետ

ապրիլի 22, 2026

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հանդիպումը ուսանողների հետ:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ագրարային ոլորտի ներկայիս պահանջները, դրանք բավարարելու համար կատարել նշված բուհի հետ համագործակցության ձևաչափերի ընտրություն։

Սուրեն Թովմասյանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթական համակարգին, հետևաբար այդ ուղղությամբ կատարվում են կապիտալ ներդրումներ։