2019թ-ի դեկտեմբերի 5-ին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար
2019 – 2019թ. Դեկտեմբերի 5 – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ:
2015 – 2019թթ. – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար:
2017 – 2019թթ․ – Մոդուլ ՍՊԸ, գլխավոր գեոդեզիստ, Միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերի ղեկավար (KFW և AFD բանկ)։
2014 – 2017թթ․ – Տարածքային կառավարման նախարարություն, «Ջրային կոմիտե» ԾԻԳ՝ որպես գեոդեզիստ-խորհրդատու։
2015 – 2016թթ․ – ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, դասախոս։
2014թ․ - Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության ԾԻԳ՝ որպես գեոդեզիստ։
2013-ից մինչ այժմ - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ որպես դասախոս։
2010 – 2013թթ․- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ որպես գեոդեզիստ, շինարարության որակի տեխնիկական հսկիչ։
2008 – 2010թթ․- Արփա-Սևան ԲԲԸ՝ որպես գեոդեզիստի օգնական, այնուհետև գեոդեզիստ։
2008թ. - Արթուն ՓԲԸ՝ որպես գեոդեզիստի ասիստենտ։
Ծրագրեր, վերապատրաստում
2019թ․ – «Գեոդեզիայի և սեյսմոլոգիայի արդի հիմնախնդիրներ» թեմայով դասընթացի վարում, Միացյալ Թագավորություն
«3D կադաստր, Երկրատեղեկատվական համակարգեր, տվյալների բազաների ստեղծում» թեմայով վերապատրաստում և ամենամյա գիտաժողով, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2018թ․ – «Գեոդեզիական ժամանակակից սարքավորումներ և երկրատեղեկատվական համակարգերի արդի հիմնախընդիրները, վիրտուալ իրականություն» թեմայով գիտաժողովին մասնակցություն, զեկույց և վերապատրաստում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
«Տվյալների հավաքագրման տեխնոլոգիաներ, Խելացի քաղաք (Smart city)» թեմայով վերապատրաստում և ամենամյա գիտաժողով, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Վերապատրաստում «Գեոդեզիայի, քարտեզագրության և երկրատեղեկատվական համակարգերի արդի տենդենցները» թեմայով, Մոնրեալ, Կանադա։
2017թ․ – «Արբանյակային տեխնոլոգիաներ, անօդաչու թռչող սարքեր, գեոդեզիական ժամանակակից սարքավորումներ» թեմայով վերապատրաստում և ամենամյա գիտաժողով, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Վերապատրաստում «Օդային լուսանկարահանում և տվյալների մշակում» թեմայով, Սալոնիկի Արիստոտելի Համալսարան, Հունաստան։
2016թ․ – «Գեոդեզիական ժամանակակից սարքավորումներ և երկրատեղեկատվական համակարգերի արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովին մասնակցություն, զեկույց և վերապատրաստում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վերապատրաստում «Մոբայլ քարտեզագրում և ծրագրերի կառավարում» թեմայով, Միլան, Իտալիա։
«3D սկանավորում և տվյալների մշակում» թեմայով վերապատրաստում, Վալենսիայի պոլիտեխնիկական ինստիտուտ, Իսպանիա։
Վերապատրաստում «3D Տվյալների հավաքագրում և քարտեզների մշակում» թեմայով, Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական համալսարան, Շվեդիա։
Վերապատրաստման դասընթացներ՝ «Կանաչ և խելացի քաղաքներ Հայաստանում. քաղաքային պլանավորում՝ նվազացնելու քաղաքների տարածումը և պաշտպանելու հողը և ջուրը՝ սննդի անվտանգության նկատառումներից ելնելով», Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։
2015թ․ – Վերապատրաստում «Անօդաչու թռչող սարքեր» թեմայով, Բելգիա, Trimble ընկերության մասնաճյուղ։
2014թ․ – Վերապատրաստում «Tailor-made training» ծրագրի շրջանակներում «Ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մագիստրոսական դասընթացների համար դասավանդողների վերապատրաստում և ուսումնական պլանի մշակում» թեմայով, Նիդերլանդներ։
Վերապատրաստում «Tailor-made training» ծրագրի շրջանակներում «Ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մագիստրոսական դասընթացների համար դասավանդողների վերապատրաստում և ուսումնական պլանի մշակում» թեմայով, Թբիլիսի, Վրաստան։
2013թ․ – Մասնակցություն Միլանի պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Հայաստանում հուշարձանների վերականգնման մասթեր» դասընթացներին։
Մասնակցություն «Ժամանակակից գեոդեզիական հասկացություններ» միջազգային գիտաժողովին TEMPUS ծրագրի շրջանակներում, Լվովի ազգային պոլիտեխնիկական համալսարան։
2012թ․ – Մասնակցություն համացանցային ուսուցանման Moodle ծրագրի դասընթացներին TEMPUS ծրագրի շրջանակներում,Գերմանիայի Շտուտգարդ քաղաքի Կիրառական Գիտությունների Տեխնիկական Համալսարան (HFT)։
Մասնակցություն «GNSS և օպտիկական համակարգեր» դասընթաց–ներին TEMPUS ծրագրի շրջանակներում, ԵՃՇՊՀ։
2011թ․– Մասնակցություն խորացված «Երկրատեղեկատվական համակարգեր» դասընթացներին TEMPUS ծրագրի շրջանակներում, ԵՃՇՊՀ
Վերապատրաստում «Գեոդեզիական ժամանակակից սարքավորումներ» թեմայով TEMPUS ծրագրի շրջանակներում, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի KTH տեխնիկական համալսարան։